3000 ստորագրահավաք՝ Տիգրան Սարգսյանի դեմ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ն արդեն քանիցս անդրադարձել էՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուց հետո վերջինիս դեմ «Ամերիկայի հայկական ֆորում»-ի սկսած ստորագրահավաքին:

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն շուրջ 3000 ստորագրահավաք է հավաքվել նրա դեմ: Նախաձեռնության մամուլի խոսնակ Գեւորգ Արյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ստորագրահավաքին միանում են նաեւ ՀՀ-ից. «Կան նաեւ ամերիկահայեր, մեծ մասը Երեւանից է եղել: Ամերիկահայերը կազմակերպել են, բայց մասնակցում է ամբողջ հայությունը, Եվրոպայից, Ավստրալիայից, Կանադայից բոլոր հայերը միացել են ստորագրահավաքին»:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց անուններից ինչ-որ մարդիկ են միանում այդ ստորագրահավաքին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հնարավոր չէ, եթե դու քո փասվորդը չասես, ինչպես կարող է մեկ ուրիշը միանա քո անունից»: Գ. Արյանը նշեց, որ ստորագրահավաքի ժամկետը մինչեւ հինգշաբթի օրն է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։  


 




Լրահոս