Հավանաբար հացը կթանկանա․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը:

«Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երեւի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը:

Իսկ «Սեւանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը: Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս