Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Մարզպետն արդեն դատարանին է ներկայացրել հերքման տեքստը, որի տպագրությանը զուգահեռ` օրաթերթից պահանջում է 2,5 մլն դրամ: Ծանոթանալով Պողոսյանի ներկայացրած տեքստին` ավելի հիմնավորվեց մեր պնդումը, որ մարզպետը, թերթին դատի տալով, արդարանում է իրեն պաշտոնի նշանակած կուսակցության առջեւ: Նա խնդրում է դատարանից պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին, որպեսզի ներողություն խնդրի ոչ միայն իրենից, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Մինչդեռ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտնեց, որ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ վեճ չունի, հետեւաբար խոսք չի կարող լինել նաեւ ներողության ակնկալիքի մասին»: Այսինքն` ԲՀԿ-ն «Ժողովուրդ»-ից ներողություն չի ակնկալում, սակայն մարզպետը վիրավորվել է միաժամանակ ե՛ւ իր, ե՛ւ ԲՀԿ-ի փոխարեն:
Դե իհարկե, կաշառքի մեջ մեղադրվող չինովնիկն ինչ-որ կերպ պետք է փորձի արդարանալ, սակայն այս դեպքում անհաջող:
ԿԱՇԱՌՔԸ ԿՈԿՈՐԴԻՆ Է ՄՆԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ