Մահացել է ծերունի Առաքելի դերակատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը: Նա 81 տարեկան էր:

Աթոյանը ծնվել է Գյումրիում, սովորել Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:

Նա հանդիսատեսին հայտնի է Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում խաղացած ծերունի Առաքելի դերակատարմամբ:

1982-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը: 1991-ից բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում:




Լրահոս