ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի համակարգչային հանցագործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իրավապահ մարմինները երկուշաբթի հայտարարել են Ռուսաստանի քաղաքացի Ռոման Սելեզնյովին ձերբակալելու մասին, ով համարվում է ամենավտանգավոր համակարգչային հանցագործներից մեկը և մեղադրվում է ամերիկացիների անձնական տվյալների գողության մեջ: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը և ֆինանսների նախարարության գաղտնի ծառայությունը, նա ձերբակալվել է հունիսի 5-ին:

Վաշինգտոն նահանգի Արևմտյան շրջանի դատախազության ներկայացուցիչ Տոդդ Գրինբերգը ИТАР-ТАСС-ին հայտնել է, որ Սելեզնյովը կալանքի տակ է պահվում Խաղաղ օվկանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզում:

Հետաքնննութայն գաղտնիքը պահպանելու պատճառաբանությամբ, Գրինբերգը չի նշել, թե որտեղ է ձերբակալվել Սելեզնյովը: Չի հստակեցվել նաև, թե որ երկրների իխանություններն են օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին հանցագործին փնտրելու և ձերբակալելու հարցում:

Քննիչների տվյալներով, Սելեզնյովը գրանցված է Մոսկվայում և հաքերների շրջանում հայտնի է Track2 մականունով:

Սելեզնյովին կասկածում են այն բանում, որ 2009-2011թթ.-ին նա կարողացել է ամերիկացիների վարկային քարտերի վերաբերյալ տեղեկություններ հայթայթել և վաճառել: Սելեզնյովը վերահսկել է մի քանի սերվերներ ողջ աշխարհում, ստեղծել է մի քանի հատուկ ֆորումներ, որտեղ վաճառել է քարտերից գողացված տեղեկատվությունը:

Արդարադատության նախարարության հաշվարկներով, վարկային քարտերի հետ մեքենայություններն ամերիկյան ֆինանսական հաստատություններին տարեկան հասցնում են 40 մլրդ դոլարի վնաս:




Լրահոս