«Հերմիոնան» դարձել է բարի կամքի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ մասին Հարրի Փոթերի մասին ֆիլմի աստղը հայտնել է Twitter-ի իր էջում: Ուոթսոնը կօգնի ՄԱԿ-ի՝ գենդերային հարցերով զբաղվող կառույցին:

«Ես երջանիկ եմ աշխատել «ՄԱԿ-կանայք» հրաշալի թիմի հետ միասին»,- գրել է Ուոտսոնը:

ՄԱԿ-ում ամենաերիտասարդներից մեկը հանդիսացող «ՄԱԿ-կանայք» կառույցը կոչված է կանանց խտրականության դեմ պայքարել կյանքի 12 հիմնական ոլորտներում, որոնց թվում են կրթությունը, առողջապահությունը, աշխատանքի տեղավորումը, քաղաքական կյանքին մասնակցությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

Ուոթսոնը հանդիսատեսին հայտնի է Հարրի Փոտերի մասին ֆիլմերում Հերմիոնա Գրեյնջերի դերակատարմամբ: Նրա մյուս հայտնի դերակատարումներից են «Էլիտար հասարակություն», «Նոյ» ֆիլմերում խաղացած դերերը:

2009-ին Ուոթսոնը գրանցվել է Գինեսի գրքում՝ որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի. տեղեկացնում է ИТАРР-ТАСС-ը:




Լրահոս