ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա սեպտեմբերի 23-ին մեծ աղմուկով վնասազերծվեց նախկին պաշտոնյաների բնակարանները թալանած զինված «բանդան»: Սակայն մինչ օրս հանցախմբի անդամներին վերագրվող մեղադրանքը չի հաստատվել: Նույն գործով կալանավորված Արման Դալլաքյանի հայրը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ է հրապարակել` հայտնելով. «Որդուս կալանքի տակ պահելու միակ հիմքը բռնությամբ կորզված ցուցմունքներն են, որը վիճարկվում է: Արմանի մեղքի ոչ մի ապացույց չկա: Իրականում իմ որդին ոչ մի կապ չունի այդ ավազակային հարձակման հետ: Ոչ ոք հաշվի չի առնում, որ ներկայում Արմանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Որդիս տեղաշարժվում է որովայնը բռնած, քանի որ քայլելու ընթացքում աղիքները փորից դուրս են թափվում: Սա ոստիկանի սենյակում եղած դանակի հարվածից ստացված վերքի չբուժման հետեւանք է (Դալլաքյանը ոստիկանությունում ինքնասպանության փորձ էր արել): Այսպես շարունակվելու դեպքում ես կարող եմ ուղղակի կորցնել որդուս, ով ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխաներ եւ անմեղ է»:




Լրահոս