ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Բժշկական համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, մեղմ ասած, զավեշտալի հայտարարություններ է արել: «Մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից մեկ ամիս է անցել, բայց ես կարծում եմ, որ այս 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր հայ մարդու համար յուրաքանչյուր օր տոն է, որովհետեւ այն կապված է մեր հայրենիքի, մեր պետության, մեր բանակի հետ»,-ասել է նա: Նիկոյանի տրամաբանությամբ ստացվում է, որ հայ ժողովրդի համար տոնական օրերից են նաեւ ապրիլի 24-ն ու դեկտեմբերի 7-ը, որոնք պետական տոնացույցում նշվում են որպես սգո, հիշատակի օր: Թեեւ միգուցե Նիկոյանը կարողանում է յուրաքանչյուր օր, այդ թվում եւ սգո օրերն իր համար դարձնել տոնական: Բայց հայ մարդու համար յուրաքանչյուր օրը հաստատ տոն չէ: Էլ չենք խոսում մարտի 1-ի ողբերգության մասին, որի կոծկման համար Նիկոյանն արժանացավ այդ պաշտոնին:




Լրահոս