ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) օրերս նշել է Twitter-ում իր պաշտոնական էջի բացման մեկամսյակը: 2014թ.-ի հունիսի 6-ին @CIA միկրոգլոգում հայտնվել է առաջին գրառումը.«Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, որ սա մեր առաջին թվիթն է»:
Մեկամսյակի հետ կապված՝ ԿՀՎ-ն որոշել է հրապարակել վարչությանն ամենահաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Շնորհակալություն Twitter-ի հետ հրաշալի առաջին ամսվա համար: Այսօր մենք 10 րոպե կհատկացնենք ձեր 5 հարցերին պատասխանելու համար», – տեղեկացրել է ԿՀՎ-ն:
Իրենց էջերի հասանելիությամբ հետաքրքրվող օգտատերերին ԿՀՎ պատասխանում է է.«Ոչ, մենք չգիտենք ձեր գաղտնաբառը, և այդ պատճառով չենք կարող այն ձեզ հայտնել»:
ԿՀՎ-ն պատասխանել է ռազմական տեխնիկայի օգտագործման հետ կապված հարցերին: Օրինակ՝ SR-71 Blackbird գերարագ լրտեսական ինքնաթիռի մասին հարցին ի պատասխան, ԿՀՎ-ն գրել է. «Մենք օգտագործել ենք A-12 OXCART, այլ ոչ թե SR-71 Blackbird: Մեր ինքնաթիռն ավելի բարձր և ավելի արագ է թռչում: Սակայն այդ մասին մանրամասներն՝ ավելի ուշ»:
Դավադրության տեսություններից մեկի համաձայն, ռեպեր Թուպակ Շաքուրն իրականում սպանված չի եղել: Օգտատերերը հետաքրքրվել են, թե արդյոք նա առևանգվել է, թե գիտակցաբար թաքնվել հասարակական ուշադրությունից: «Ոչ, մենք չգիտենք, թե ուր է Թուփակը», – ասվում է՝ ամենահաճախ հանդիպող հարցերից մեկին ի պատասխան:
Ավելի վաղ ԿՀՎ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում խոստովանել էր չհայտնաբերված թռչող սարքերի հայտնվելու հարցում իր դերը: «Հիշո՞ւմ եք 50-ականներին երկնքում անսովոր ակտիվության մասին: Դա մենք էինք», – նշվում է հուլիսի 3-ին արված գրառման մեջ: