«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Մեր տեղեկություններով` Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես «լավ չեն»: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց տեղեկությունը` նշելով, որ նման բան չկա. «Ո՛չ, ո՛չ, ես ոչինչ չեմ ծախում, ես հանքն էլ չեմ վաճառում»:
Հիշեցնենք, որ վերջերս «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում Սերոբ Տեր-Պողոսյանը վիրահատվել էր. նա տառապում է աղիքային քաղցկեղով: Երեկ տեղեկացանք, որ վերջինս դեռեւս հիվանդանոցում է գտնվում` բժիշկների հսկողության տակ:
ՎԱՃԱՌՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ