ԵվրԱզԷՍ իստիտուտի գլխավոր տնօրեն, Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության Գիտափորձագիտական խորհրդի անդամ Վլադիմիր Լեպյոխինը սկսել է անցյալ ժամանակով խոսել ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու մասին:
Այսօր կայացած ասուլիսում նա նշել է, որ հատկապես ԼՂՀ սահմանների և սահմանակետերի հետ կապված, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի մասով ՀՀ իշխանությունները հարցերը բավականին կոշտ են դրել: Ռուս պաշտոնյան, անմիջապես հակասելով իրեն, սկսել է նաև պնդել, թե կոշտ պահվածքը, որը դրսևորվել է Աստանայում, բխում էր ՀՀ շահերից, և Սերժ Սարգսյանն իրեն շատ ճիշտ է պահել: Շողոքորթելով պաշտոնական Երևանին՝ Վ. Լեպյոխինը նշել է, որ առաջիկայում տեղի ունենալիք Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցում մեր նախագահը ջերմ խոսքեր է լսելու իր ռուս գործընկերոջից, ու Հայաստանի անդամակցության հարցը, ԵՏՄ-ին երբ էլ լուծվի, լինելու է մեր երկրի համար հարմարավետ պայմաններով: