Հայաստան-Ուկրաինա առևտրի շրջանառությունը նվազել է 18,6%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստան-Ուկրաինա առևտրի շրջանառությունը կազմել է  74.36 մլն ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 18,6%-ով: Արդյունքում, Ուկրաինային բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 3.3%-ը:

Հաշվետու ամիսներին Հայաստանից Ուկրաինա արտահանումը կազմել է 3,85 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով ավելի քան 28%-ով: Միևնույն ժամանակ, Ուկրաինայից Հայաստան ներմուծումը կրճատվել է 18%-ով և կազմել 70,51 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան ներմուծումը Հայաստանից Ուկրաինա արտահանումը գերազանցել է 18 անգամ:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Ուկրաինայի մասնաբաժինը կազմել է  0.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 4.2%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստան-Ուկրաինա առևտրի շրջանառությունը կազմել էր  241,8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 5%-ով:




Լրահոս