Նյու Յորքում օրինականացվել է մարիխուանայի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքը ԱՄՆ-ի 23-րդ նահանգն է, ուր օրինականցվել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը: Համապատասխան օրինագիծը երկուշաբթի օրը ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Այդ օրենքը թույլ կտա թեթևացնել ծանր հիվանդների տառապանքները: Այն կօգնի առավել օգուտ քաղել մարիխուանայից` լիովին վերահսկելի դարձնելով դրա օգտագործումը», – հայտարարել է Կուոմոն:

3782323

Մարիխուանայի տարածմամբ զբաղվելու են 5 մասնավոր ընկերություններ, որոնք կվերահսկվեն նահանգի իշխանությունների կողմից: Թմրանյութը միայն բաղադրատոսմերով կստանան այն մարդիկ, ովքեր տառապում են քաղցկեղով, ՄԻԱՀ-ով, սկլերոզով, Պարկինսոնի հիվանդությամբ, էպիլեպսիայով և այլ հիվանդություններով:

Հիվանդներին թույլ չի տրվում ծխելով օգտագործել մարիխուանան կամ ինքնուրույն աճեցնել այն: Բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման ծրագիրը ցանկացած պահի կարող է կասեցվել նահանգապետի հրահանգով, տեղեկացնում ИТАР-ТАСС-ը:

2836047




Լրահոս