Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական նամակ է հղել Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին և մերձավորներին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի բարեկամներ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները Էդուարդ Շևարնաձեի մահվան կապակցությամբ: Լինելով բարդ պատմական ժամանակաշրջանի առանցքային դերակատարներից մեկը, նա դեռ կենդանության օրոք նշանավոր պետական գործչի համբավ էր ձեռք բերել: Ջերմությամբ եմ հիշում նախագահ Շևարդնաձեի հետ մեր համատեղ աշխատանքի տարիները: Նա զգալի ավանդ է ներդրել հայ-վրացական բարեկամության ամրապնդման և մեր եղբայրական երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացման գործում»:




Լրահոս