ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈՆԵՑԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Մայիսի 22-ին Դոնեցկի՝ ԽՈջպվվօռ ՁՏՐպՓ գետում հայտնաբերվել է հայազգի գործարար Ռոբերտ Մելոյանի դին, ով տեղի իրավապահների շրջանում հայտնի է որպես «օրենքով գող»: Ըստ տեղեկությունների՝ Ռոբերտ Մելոյանը սպանվել է, քանի որ հրաժարվել է զինյալներին ֆինանսական օգնություն ցուցաբերել: Գործարարի սպանությունից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս որեւէ ձերբակալված չկա: Դոնեցկի հայկական համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանն ասաց, որ ներկա պահին Դոնեցկում ոստիկանությունը չկա, քանի որ պատերազմական վիճակ է, ուստի այս պայմաններում որեւէ մեկը չի կարող զբաղվել այդ հարցով:

ԳԶՎՌՏՈՑՆ ԱՎԱՐՏՎԵ՞Ց

Լոնդոն մեկնելու համար ՀՀԿ-ական կանանց միջեւ վեճը, գոնե առերեւույթ, կարելի է ավարտված համարել: Վերջնական ձեւավորվել է Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի հրավերով հուլիսի 11-14-ը Լոնդոն մեկնող հայկական խորհրդարանական պատվիրակության կազմը։ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի փոխանցմամբ, այն հետեւյալն պատկերն ունի. պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյան, ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյան, Ռուզան Մուրադյան, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյան, «Ժառանգություն»-ից` Թեւան Պողոսյան, ԲՀԿ-ից` Միքայել Մելքումյան, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյան եւ ՕԵԿ-ից` Լեւոն Դոխոլյան (համաձայն դատավճռի՝ նրան քույրիկ Լեւոն չեն ասում): Փաստորեն կազմից դուրս մնաց երիտասարդ ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, ում քաշը, հավանաբար, չհերիքեց պայքարելու ծանրքաշայինների հետ:

ՆԵՂԱՑԵ՞Լ ԷՐ

Երեկ ԱԺ-ում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ասուլիսին ներկա էին ՀՀԿ խմբակցության երեք անդամները` Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ նախկինում, երբ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը Դավիթ Հարությունյանն էր, մոտ մեկ տարի Նաիրա Կարապետյանը փորձում էր առանձնանալ Դավիթ Հարությունյան-Արփինե Հովհաննիսյան զույգից ու ընդգծված չէր մասնակցում ասուլիսներին: Ընդ որում, նա նման կերպ սկսեց վարվել այն բանից հետո, երբ Ա.Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Դ.Հարությունյանի հորդորով իր ձայնը զիջել էր Զարուհի Փոստանջյանին, ով էլ Սերժ Սարգսյանին տվել էր կազինոյում գումարներ տանուլ տալու մասին սկանդալային հարցը:

 




Լրահոս