«Քաղաքակիրթ աշխարհում մեր ընտրությունների գործընթացով պետք է ներկայանալի դառնանք»:
Ժողովրդավարության հայրենիք համարվող Ամերիկան ու զարգացած Եվրոպան հետայսու ընտրությունների մասին խոսելիս պետք է փոքր-ինչ զգաստանան. կա հրազդանյան քվեարկության օրինակը, եւ այն իբրեւ քվեարկության դասական նմուշ պետք է առաջինն օտարերկրացիների տրամադրությունը զսպի: Հավանաբար գերզարգացած քաղաքակրթության արտահայտություն էին օդից հայտնված հազարավոր անձնագրերը, որոնք էլ հենց ընտրությունների ելքը որոշեցին: Ավելի վատ ներկայացում թերեւս անհնար էր մոգոնել, բայց սա այն դեպքերից է, երբ կարեւոր է ոչ թե իրականությունը, այլ այն ծուռ հայելիների մեջ ներկայացնելու ամենօրյա ցանկությունը: