ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ»-ը կներկայացնի Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության մի քանի դատարանների նախագահների ունեցվածքը: Շարքը կկրի պարբերական բնույթ եւ հաջորդիվ կներկայացվեն նաեւ մյուս համայնքների եւ մարզերի դատարանների նախագահների դրամական միջոցները:

Սկսենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի հայտարարագրից: Ըստ հայտարարագրի` նա ունի 15 մլն դրամ եւ 103 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների եւ տրված փոխառությունների հաշվին նա կարողացել է 7 մլն դրամից ավելի գումար վաստակել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանն ունի 16 մլն դրամ, 150 հազար եվրո եւ 245 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանն ունի 35 մլն դրամ եւ 22 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: Ի դեպ նշենք, որ Սուրիկ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազի հայրն է:




Լրահոս