
Ձեզ ենք ներկայացնում երկար սպասված ֆիլմերի անոնսը: Դրանք համաշխարային կինոթատրոններում էկրան կբարձրանան 2014թ. հուլիս ամսին: Նկատենք, որ ամառային այս շոգ ամիսը բավականին հարուստ է հետաքրքիր եւ սպասված ֆիլմերով: Դրանցից մեկն է Ջոննի Դեպպի գլխավոր դերակատարմամբ «Առավելություն» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը: Առհասարակ ֆանտաստիկ ժանրի սիրահարների համար հուլիսը բավականին հարուստ կլինի նախընտրած ֆիլմերով, օրինակ՝ «Գալակտիկայի պահապանները» կամ հերթական «Կապիկա» ֆիլմը՝ «Կապիկների մոլորակը. հեղափոխություն»: Բացի այդ, ձեզ են սպասում «Հերակլես»-ը՝ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ եւ շատ այլ հետաքրքիր ֆիլմեր: