Մահացած գուրուին, կես տարի է, պահում են սառնարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարին սրտի նոպայից մահացել է հնդկական գուրու Աշուտոշ Մահարաջան, ով համարվում էր աշխարհում ամենահարուստ քարոզիչներից մեկը: Նրա մարմինն արդեն կես տարի է պահվում է սառնարանում: Նրա հետնորդները հավատում են, որ իրենց առաջնորդն ուր որ է կվերակենդանանա, սակայն մահացածի հարազատները ցանկանում են նրան դիակիզել. հայտնում է Mirror-ը:

Աշուտոշ Մահարաջը նույնիսկ մահից հետո համարվում է ամենահարուստ գուրուն աշխարհում. նրա ունեցվածքը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար: Տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում նրան իրենց ուսուցիչն են համարում:

Երկրպագուների նախաձեռնությամբ՝ 70-ամյա ինդուսի մարմինը սառնարանում է տեղադրվել Պենջաբ նահանգի Նուրմահալ քաղաքում:

Այդ պահից անցել է 6 ամիս, սակայն Աշուտոշ Մահարաջի հոգին դեռ չի վերադարձել մարմին: Մինչ հետնորդները շարունակում են հավատալ նրա վերակենդանացմանը և պնդում են, որ գիտությունը անզոր է յոգայի առջև, նրա հարազատները հայտարարում են, որ հոգնել են սպասելուց և ցանկանում են նրան դիակիզել: Հարազատները կասկածում են, որ հետնորդները հրաժարվում են նրան հուղարկավորել` հետագայում նրա ունեցվածքին տիրանալու մտադրությամբ:




Լրահոս