Րաֆֆու «սերն» իմ հանդեպ վաղուց է հայտնի. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենց վարչության աշխատակցին «վերբովկա» անել փորձող անձը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի օգնականն է: Անդրադառնալով այս  հայտարարությանն Աշոտյանը նշել է.

«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել:

Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:

Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմությունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի», – նշել է նա:




Լրահոս