Մահապարտի պայթյունից զոհվել է ՆԱՏՕ-ի 6 զինվոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի առնվազն 6 զինծառայող, աֆղանսանցի 10 քաղաքացիական անձ և 2 ոստիկան են զոհվել Քաբուլից հյուսիս-արևմուտք գտնվող Փարվան քաղաքում տեղի ունեցած մահապարտի պայթյունից:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, օտարերկրյա ուժերի դեմ նշված ահաբեկչությունն այս տարվա ընթացքում ամենախոշորն է:

Խմբավորումներից ոչ մեկն առայժմ ի վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: ՆԱՏՕ-ն ևս չի մեկնաբանում կատարվածը:




Լրահոս