Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Սևան-Ծովագյուղ հատվածում գտնվող «Ալգա-Պլյուս» ռեստորանի մոտ` լճում, հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դի:
Armlur.am-ը կապ հաստատեց ռեստորանի ընդունարանի հետ, որտեղ որպես խոհարար ներկայացած աշխատակիցը հրաժարվեց խոսափողը փոխանցել հարցին պատասխանելու իրավասություն ունեցող որևէ աշխատակցի:
Մեր հաջորդ հեռախոսազանգին պատասխանեց մեկ այլ աշխատակցուհի, ով հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես է դին հայտնվել իրենց տարածքում` նշելով, որ իրենք խիստ զբաղված են, և հարցերին կարող է պատասխանել միայն մենեջերը, ում հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց:
Armlur.am-ը հետևողական կլինի մինչև վերջ պարզելու, թե ինչպես քաղաքացու դին հայտնվեց ռեստորանի տարածքում: