«Ռեալը» շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է շրջանառությունից հանել թիմի 9-րդ համարի մարզաշապիկը:

Այն ամրագրվում է երեկ կյանքի 88-րդ տարում մահկանացուն կնքած ակումբի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյին:

«Դի Ստեֆանոն հավերժ ապրելու է: Բացառիկ ֆուտբոլիտը պահանջում է բացառիկ վերաբերմունք: «Այաքսում», ի պատիվ Կրոյֆի, անձեռնամխելի է 14 համարը, «Նապոլիում»՝ Մարադոնայի 10 համարը, «Ինտերում»՝ Ձանետիի 4-ը: Սակայն նրանցից ոչ ոք այդքան նշանակալի դեր չի ունեցել թիմում, որքան Դի Ստեֆանոն»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հավելենք, որ վերջին 3 տարիներին «արքայական» ակումբի 9 համարի մարզաշապիկը Քարիմ Բենզեմայինն էր:




Լրահոս