Ի՞նչ նվեր եք սիրում ստանալ և տալ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն մի հաճելի անկանկալ մարդուն ուրախացնում է: Հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ սիրել են նման անակնկալներ: Երևանում նվերների և ծաղիկների խանութներ շատ կան:

Armlur.am-ի հետ զրույցում հատկապես իգական սեռի ներկայացուցիչները նշում էին, որ իրենք սիրում են ծաղիկներ ստանալ: Հաճելի է համարվում նաև նվիրված օծանելիքը, փուչիկները, ինչպես նաև` մեր ժամանակներում տարածված փափուկ խաղալիքները:

Հատկանշական է, որ նվերներ մատուցելու ցանկություն ունենալով հանդերձ` մարդիկ հիմնականում դժվարանում են ընտրություն կատարելիս, թե հատկապես ինչ տեսքով մատուցեն անակնկալը: Իսկ կողմնորոշվելիս նախընտրում են առաջնորդվել տվյալ մարդու նախասիրություններով:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս