Եվրոպայում առցանց կազինոների շրջանառությունը տարեկան 14 մլրդ դոլար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը նախապատրաստել է նախագիծ, որն առաջարկում է ԵՄ երկրներին խստացնել վերահսկողությունը իտներնետ-կազինոների հանդեպ: Այդ բիզնեսի տարեկան շրջանառությունը Եվրոպայում կազմում է 14 մլրդ դոլար:

Նոր նորմատիվ ակտերն առաջարկում են սահմանափակումներ մտցնել նման կազինոների գովազդում: Իսկ նման կայքերում պետք է հրապարակվեն զգուշացումներ դրամախաղերի հետ կապված վտանգի վերաբերյալ և վիճակագրական տվյալներ տանուլ տալու հաճախականության վերաբերյալ: Առաջարկվում է նաև տեղադրել խաղամոլության կախվածությունից ազատող հաստատությունների տվյալները:

Դրամախաղերը ինտերնետ-ծառայությունների ամենազարգացող ոլորտն է: ԵՄ իշխանությունները նշում են, որ դրանց ծավալը տարեկան աճում է 15 տոկոսով:




Լրահոս