Գերմանիան ամենաշատն է արժանի եզրափակիչ դուրս գալուն. Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը ներկայացրել է իր տպավորություններն ազգային թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ: Ֆուտբոլիստը նշել է, որ խաղի որակով Յոահիմ Լյովի սաներն արժանի են աշխարհի չեմպիոնի կոչման:

«Կիսաեզրափակիչներին մասնակցության ռեկորդ սահմանած հավաքականն արժանի է եզրափակիչ դուրս գալուն: Մեր թիմը հասել է շատ բարձր մակարդակի: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ամուր են կանգնած գետնին և առաջին հերթին մտածում են թիմի հաջողության մասին»,-Ռոյսի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ այսօր 23.59-ին կկայանա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Գերմանիայի և Բրազիլիայի միջև:

 

 




Լրահոս