Այսօր «Նովոստի» մամուլի ակումբում տեղի ունեցավ ԵվրԱզԷս-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի մամուլի ասուլիսը: Ամբողջ ասուլիսն ընթացել է ռուսերեն լեզվով, որն էլ առաջացրել է մի քանի լրագրողի զայրույթը:
Նրանք կենտրոնի ղեկավարից պահանջել են հայերեն թարգմանություն ապահովել, սակայն պահանջն անտեսվել է:
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանը, ի նշան բողոքի, լքել է սրահը:
Armlur.am-ի հետ զրույցում նա պարզաբանեց իր բոյկոտի պատճառը. «Ես՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, ընդամենը պաշտպանել եմ իմ երկրի սահմանադրությունը, որում շատ հստակ ասված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Ընդամենը այդքանը»: