Armenian text to speach

Հսկա թռչունի թևերի բացվածքը 7 մետր է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 30 տարի առաջ հայտնաբերված քարացած մասունքները, եկել են այն եզրակացության, որ դրանք պատկանում են երբևէ երկնքում սավառնած ամենախոշոր թռչունին:

Հսկայական թռչունի թևերի բացվածքը կազմել է 6-7,5 մետր, ինչը փետրավորների մեջ ամենամեծը համարվող ալբատրոսի թևերից երկու անգամ մեծ է:

140708052247_giant_bird_sc

Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ հինավուրց թռչունը, որը, գիտնականների հաշվարկներով, երկրագնդի վրա ապրել է մոտ 25 մլն տարի առաջ, հավանաբար, կարողացել է սավառնել օդում, սակայն մեծ չափսերի և քաշի պատճառով խնդիրներ է ունեցել գետնից պոկվելու և վայրէջք կատարելու ժամանակ. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս