ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանում գրանցված է միայն բնակարանատերը, եւ նա մահացել է: Չունի երեխաներ, ծնողներ կամ այլ հարազատներ, միայն մեկ քույր, այս դեպքում կցանկանայի իմանալ, թե բնակարանն ում է մնալու: Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու դեպքում հնարավո՞ր է ստանալ ժառանգությունը:

Լիլիթ Սահակյան, 44 տարեկան

ՊԱՏԱՍԽԱՆ. Տվյալ դեպքում բնակարանը  կտրվի քրոջը, քանի որ նա երկրորդ հերթի ժառանգ է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1215 հոդվածում ասվում է, որ առաջին հերթի ժառանգորդների բացակայության կամ ժառանգի չընդունման դեպքում կանչվում են երկրորդ հերթի ժառանգները: Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր եւ պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Փաստաբանների միջազգային միություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանց տիրոջ մնացած բնակարանները, որպես կանոն, նախկին սեփականատիրոջ կողմից ավելի վաղ կտակված են լինում հարազատներից որեւէ մեկին, բայց լինում են դեպքեր, երբ այն վերեւում նշված տարբերակով է հարազատներից ինչ-որ մեկին անցնում: Այս եւ մյուս բոլոր դեպքերում լավագույն  ելքը գործող օրենսդրությանը ժամանակին ծանոթանալը եւ համապատասխանաբար վարվելն  է:




Լրահոս