Երեխաների պաշտպանության բրիտանական ծառայության նախկին աշխատակից Փիթեր Մակքելվին հայտարարել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում մանկապիղծների առկայության վերաբերյալ ապացույցների մասին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և կառավարության առնվազն 20 նախկին անդամ եղել է տասնյակ տարիների ընթացքում երեխաների հանդեպ բռնություն գործադրող գաղտնի խմբի կազմում:
Մակքելվիի՝ BBC-ին տված հարցազրույցը վերաբերում է Բրիտանիայում վերջին տարիներին խոշորագույն սեռական սկանդալին:
Մակքելվին, որի ցուցմունքները 2012-ին ոստիկանական հետաքննության առիթ էին դարձել, հայտարարել է, որ բարձրաստիճան մանկապիղծների ազդեցիկ խմբի անդամները երեխաների հանդեպ կատարել են այն բոլոր ամենազազրելի հանցանքները, որոնք կարելի է պատկերացնել:
Կառավարությունն արդեն հայտարարել է այդ գործի հանգամանքների երկու անկախ հետաքննություն անցկացնելու մասին, որոնք կուսումնասիրեն 1980-ականներին տեղի ունեցած դեպքերը: