
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: “”Ժողովուրդ””-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները թերթին չի հաջողվել ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել պատասխանել որևէ հարցի: “”Թույլ տվեք չպատասխանել հարցերին””,-հակիրճ ասել է Սողոմոնյանը և անջատել հեռախոսը: