Շևարդնաձեին կհուղարկավորեն Թբիլիսիի նրա տան բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կհուղարկավորվի հուլիսի 13-ին: Նրա աճյունը կամփոփվի նախկին կառավարական նստավայրի տարածքում, որ նա բնակվում էր 90-ականներից, և ուր հանգչում է մի քանի տարի առաջ մահացած նրա տիկնոջ` Նանուլի Շևարդնաձեի աճյունը:

Ինչպես հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը, այդ որոշումը կայացվել է Շևարդնաձեի ընտանիքի կողմից:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտնել էր լրագրողներին, որ Շևարդնաձեն կհուղարկավորվի զինվորական արարողակարգով. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը վախճանվել է հուլիսի 7-ին կյանքի 87-րդ տարում:




Լրահոս