Ամիր Խանի վրայից հանվել են մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի 27-ամյա հայտնի բռնցքամարտիկ Ամիր Խանը (29-3, 19 КО), ով վերջերս հայտնվել էր ոստիկանությունում երկու դեռահասի վրա հարձակվելու մեղադրանքով, ազատ է արձակվել գրավի դիմաց. գրում է Ringtv.com-ը:

Հետաքննության արդյունքում՝ նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, գործն արդեն փակված է:

Այսպիսով՝ սկանդալային պատմությունը բարեհաջող ավարտ ունեցավ բռնցքամարտիկի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկատություն էին տարածել այն մասին, որ 27-ամյա բռնցքամարտիկը, ով հանդիսանում է 2004թ. Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ձերբալալվել էր, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել մինչև քննության ավարտը:

 




Լրահոս