ԶԵԱԲ ներկայացուցիչը խորհուրդ է տալիս շտապել ՀԱԷԿ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան խորհուրդ է տալիս անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ գործող բլոկի կյանքի երկարացնելու ուղղությամբ: “Եթե դա ժամանակին չարվի, կայանը հարկ կլինի փակել առանց որևէ այլընտրանքի: Ռուսաստանում դա արդեն տեղի է ունեցել մի քանի օբյեկտներում”, – ասել է նա մարտի 12-ին Երևանում: Միաժամանակ ԶԵԱԲ ներկայացուցիչը “տարօրինակ է” համարել ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագիծը: “Շատ ավելի դյուրին ու էժան է միջոցներ ներդնել գործող բլոկի ռեսուրսների երկարացման գործում”, – ասել է նա: Հայաստանը մտադիր է 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել ներկա ԱԷԿ-ի տարածքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաշվի առնելով միջազգային փորձը, Հայաստանը կաշխատի 10 տարով երկարացնել գործող ԱԷԿ-ի կյանքը, մինչև նորի կառուցումը, որի համար կպահանջվի 100-150 մլն դոլար:




Լրահոս