Մարտի 14-ին Հայաստանի առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ քամին հարավ-արևմտյան է 5-10 մ/վրկ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում մարտի 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին` ձյուն, 18-ին` առանց տեղումների եղանակ: Մարտի 15-17-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Մարտի 16-ին ձյուն կգա, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ