Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, սակայն վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը մինչ օրս չի խոսել նրա հետ:
Պաշտպանն Armlur.am-ին հայտնեց, որ ինքն անգամ տեղյակ չէ, թե ինչ վիճակում է գտնվում իր վստահորդը:
«Քննիչի կողմից դեռևս համապատասխան գրություն չկա, որով կկարողանայի որպես պաշտպան հանդիպել Վալերի Հովհաննիսյանի հետ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Պետք է նաև հանդիպեմ, որպեսզի քննարկենք խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու հարցը»,- շարունակելով խոսքը` ասաց Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը:
Նա, ինչպես և գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը, տեղեկություն չունի, թե գտնվեց արդյոք դեպքի վայրից անհետացած ավտոմեքենան:
Տաթև Հարությունյան