«Հարբած գալիս ռակ էր բռնում». ո՞վ էր Սևանում խեղդված քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր հայտնել էր, որ Սևան-Ծովագյուղ հատվածում գտնվող «Ալգա-Պլյուս» ռեստորանի մոտ` լճում, հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դի:

Ռեստորանի մենեջեր Սերյոժան մեզ հետ զրույցում նշեց, որ դիակը ռեստորանից մոտ 100 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել, և իրենց այցելուներից չի եղել:

«Այստեղի ձուկ բռնողներից էր, ու մեր տարածքում չէր միայն բռնում: Էս տարածքում նման դեպքեր չեն լինում: Էստեղ 3-4 բոմժ կա, բայց չգիտեմ իրանցից որ մեկն ա խեղդվողը: Հարբած գալիս են, ռակ-բան են բռնում: Երևի էտ ժամանակ էլ խեղդվել ա»,- շարունակելով խոսքը` հայտնեց ռեստորանի մենեջերը:

 

 




Լրահոս