ՀՀ նախագահի խորհրդականներն ու նրանց կարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն ներկայացրել է, թե նախագահության տարիներին որքան ունեցվածք է դիզել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր էլ կներկայացնենք նրա  խորհրդականների ունեցվածքները, որոնք ոչնչով չեն զիջում որևէ նախարարի կարողությանը: Սերժ Սարգսյանն ունի 9 խորհրդական, սակայն այսօր կներկայացնենք նրանցից մի քանիսի ունեցվածքը:

Սկսենք նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանից: Նա իր հայտարարագիրը ներկայացրել  է 2014 թվականի փետրվարի 12-ին: Ըստ դրա` Ղարիբյանն ունի 15 մլն 500  հազար դրամ, 34 հազար դոլար և 32 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից և գույքը օտարելուց ստացված եկամտից վաստակել է 5 մլն 397 հազար դրամ:

Վարդան Խաչատրյանն ունի 5 միլիոն դրամ, իսկ դոլարային եկամուտը 15 հազարից նվազել է և դարձել 0 դոլար: 1 տարվա ընթացքում նրա եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը:

Արմեն Մովսիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, այժմ նույնպես նախագահի օգնական է: Ըստ հայտարարագրի` նա ունի ընդամենը 15 հազար դոլար, իսկ նրա եկամտի միակ աղբյուրը կրկին աշխատավարձն է եղել:

Այժմ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը նախկինում զբաղեցնում էր Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Ըստ հայտարարագրի` նա ունի 6 մլն 500 հազար դրամ: Մինասյանի եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը:




Լրահոս