Արգամիչը բարեւե՞լ է Բաղդասարյանին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Արգամիչը, որի պաշտոնավարումը սկսվեց դասական ասույթով՝ «սկսելու եմ ինձանից, իմ մերձավորներից», ապա շատ արագ դստերը «դարձրեց» նոտար, փեսաներին՝ հարկայինի, մաքսայինի պետեր, այնուհետեւ հորդորեց բոլոր նախարարներին մեկնել մարզեր՝ հանդիպելու գյուղացիներին, հաղորդակցվելու նրանց հոգսերի «հետ»։

Սակայն այս դեպքում եւս, ըստ ականատեսների, Արգամիչը «ցանկացել էր լավ, ստացվել էր ինչպես միշտ»։ Մարզային այցի ժամանակ գյուղերից մեկում նրան է մոտեցել մի գյուղացի եւ ասել, որ շատ է սիրում ու հարգում… Արթուր  Բաղդասարյանին եւ ուզում է, որ վարչապետն իր կողմից «անպայման բարեւ տանի»։ «Բարեւել է, թե ոչ Արգամիչը Բաղդասարյանին, չգիտենք՝ այսօր տեղի ունենալիք ասուլիսում կփորձենք ճշտել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս