«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր «Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը:
Հիշեցնենք, որ վերջինիս անունն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ Արսենը իր շրջապատով հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը եւ քրոջը:
Բացի այդ, Արսենը, ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով: Իսկ թե ովքեր են իրականում կրակել Արսենի վրա, առայժմ դժվար է ասել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։