Հրդեհ մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց 15 շենքի դիմաց: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ այրվում է Եղբայրության 16/8 հասցեում գտնվող առևտրի կրպակների պահակի սենյակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել` 05.11-ին:Ամբողջությամբ այրվել է պահակի սենյակը` 4 քմ, դրան կից Ռ. Ասատրյանին և Ս. Սմբատյանին պատկանող կրպակների տանիքածածկը՝ մոտ 50 քմ մակերեսով:




Լրահոս