Բրազիլիայում ֆուտբոլի երկրպագուներն այրել են երկրի դրոշը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականի` Գերմանիային պարտությունից հետո երկրի քաղաքներում զանգվածային անկարգություններ են սկսվել:

Հիշեցնենք, որ բրազիլացիները պարտվել են  ջախջախիչ 7:1 հաշվով: Երկրի քաղաքացիներից շատերի համար այս պարտությունը կիսաեզրափակչում ավելի նվաստացուցիչ էր, քան 1950-ին եզրափակչում Ուրուգվային պարտվելը: Այն ժամանակ Բրազիլիայի հավաքականը զիջել էր 1:2 հաշվով:

20140708-18C04D3C60DC84D6-0-0-7E71D0AC-2489A34E6633BB9D

Սան-Պաուլուում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ինտերնետում տարածվող լուսանկարներում երևում են փողոցներում սկսված հրդեհները: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

BsDSJnYCMAABTsN-pic510-510x340-8620

Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ հանրահայտ Կապակաբանա լողափում տասնյակ հազարավոր մարդիկ դիտում էին խաղի հեռարձակումը, նույնպես միջադեպեր են եղել:

Սոցիալական ցանցերում հայտվել են խաղից հետո բրազիլական դրոշն այրող մարդկանց լուսանկարներ:

fire_flag




Լրահոս