Խաչատուր Սուքիասյանը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Սիլ գրուպ” կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այսօր լրագորղների հետ հանդիպմանը հստակեցերց, թե ինչու էր ժամանակին հրաժարվել պատգամավորական մանդատից և ինչու է այսօր կրկին ուզում մտնել ԱԺ: “Այն ժամանակ մթնոլորտն այնպիսին չէր, որ կարողանային աշխատել։ Այսօր գտնում եմ, որ պետք է շարունակել տնտեսական քաղաքականությունը և նպաստել ՀՀ տնտեսության զագացմանը”,- ասաց նա: Խաչատուր Սուքիասյանը հստակեցերց, որ լինելով անկուսակցական, միևնույն ժամանակ ՀԱԿ անդամ է, որպես դաշինքին հարող անհատ քաղաքացի: Սուքիասյանը դեմ չէ ԱԺ մտած մյուս քաղաքական ուժերի հետ նույնպես համագործակցել. “Ես ինքս ՀԱԿ-ի հետ եմ և կարծում եմ բոլոր քաղաքական ուժերի հետ կունենամ բարիդրացիական հարաբերություններ: Տասը տարի եղել եմ ԱԺ-ում և այնտեղ էլ ունեմ շատ լավ ընկերներ”,- ասաց նա: Նախկին պատգամավորը նաև ասաց, որ ՀԱԿ-ին ոչ նախորդ և ոչ էլ այս ընտրություններին ֆինանսապես չի աջակցել և չի աջակցի, սակայն որպես տնտեսական քաղաքական գործիչ, իր ունեցած ներուժով կօգնի: “Իմ դուրը չի գալիս, որ ինձ ընկալում են, որպես ֆինանասական աջակից, ես հերքում եմ, որ նախորդ նախագահական ընտրություններում ֆինանսապես աջակցել եմ ՀԱԿ-ին, ես եղել եմ այն ժամանակ ընդամենը շարժման անդամ”,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես ՀԱԿ-ի աշխատանքն իրեն գոհացնում է:




Լրահոս