Իսրայելի հակաահաբեկչական գործողություններից զոհվել է 23 պաղեստինցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չորեքշաբթի պաղեստինյան ղեկավարության արտակարգ նիստ է հրավիրել Հորդանանի Արևմտյան ափում գտնվող Ռամալլա քաղաքում` Գազայի հատածում «իսրաելական ագրեսիան» քննարկելու նպատակով:

Պաղեստինի ղեկավարությունը վերջին իրադարձությունների մեղավոր է համարում Իսրայելի կառավարությանը` Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ:

Աբասը պաղեստինյան բոլոր խմբակցություններին «միասնության և կրակի դադարեցման համաձայնագրի պահպանման» կոչ է արել:

Պաղեստինի նախագահը կրկին ընդգծել է, որ գլխավոր նպատակը պաղեստինյան խաղաղ բնակչության պաշտպանությունն է իսրայելյան ռազմական օպերացիաներից, որոնք ուղղված են հրեական պետության վրա գրոհող ահաբեկիչների ոչնչացմանը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նշենք, որ իսրայելական օպերացիայի առաջին իսկ օրը զոհվել է 23 պաղեստինցի, ևս 100-ը՝ վիրավորվել:




Լրահոս