Մարտի 1-ի դեպքերը կապ չունեն մեր գործունեության հետ. Ա. Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք 2008-ին քաղաքական որոշում ենք կայացրել: Այսօր կայացած ասուլիսում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց կոալիցիա մտնելու փաստը: Նա վստահեցրեց, որ մարտի 1-ի դեպքերը կապ չեն ունեցել իրենց գործունեության հետ:

«Մենք ոչ մի այնպիսի բան չենք արել, որ գլուխներս կախենք: Ես այն մարդկանցից եմ, ում ճիշտ չեն հասկացել: Ճշմարիտ է այն մարդը, ով բարձրաձայնում է իր սխալները», – նշեց նա:

Բաղդասարյանի խոսքով` իրենց համակրողների թիվն օրեցօր աճում է. նա վստահեցրեց, որ կտեսնենք, թե ինչքան մեծ թվով մարդիկ կհավաքվեն հրապարակում:

«Դա այն մարդիկ են, ովքեր 17 տարի քվեարկել և եղել ենք մեր կողքին: Նրանք հաշվի են առնում 17 տարվա պատմությունը», – ընդգծեց նա:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու հավանականությանը՝ ՕԵԿ ղեկավարը նշեց, թե նման հավանականությունը չի բացառում, քանի որ քաղաքական գործիչ է և պատմություն ունի:




Լրահոս