Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վ.Գաբրիելյանը հայտարարել էր, թե մոտ ապագայում չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին, թեև չի էլ բացառում այդ ուղղությամբ որևէ զարգացում: Նախարարը նաև նշել էր, թե երբեք չի մտածել խորհրդարանի պատգամավոր դառնալու մասին: Նշենք, որ այժմ կառավարությունում անկուսակցական նախարար այլևս չկա:
Վաչե Գաբրիելյանը եվս ՀՀԿ անդամ կդառնա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ