Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Հոլանդիայի հարձակվող Ռոբին Վան Պերսին կարող է բաց թողնել Արգենտինայի հետ խաղը: Այժմ նա մարզվում է թիմակիցներից առանձին` ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով:
«Ես որոշում կկայացնեմ: Վան Պերսին մեր ավագն է և շատ կարևոր է թիմի համար: Սովորաբար իմ ավագը խաղում է, բայց նա պիտի ամբողջությամբ պատրաստ լինի»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գաալը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի 2-րդ հանդիպումը՝ Արգենտինա-Հոլանդիա, տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:59: