«Վե՛ր կաց, Բրազիլիա՛, փոշին թա՛փ տուր և վերադարձի՛ր». Դիլմա Ռուսեֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի նախագահը կոչ է անում ֆուտբոլիստներին գլուխները բարձր պահել
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հանդես է եկել մեկնաբանությամբ` 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաերզրափակչում իր երկրի հավաքականի` Գերմանիային 1:7 հաշվով պարտվելու վերաբերյալ:

«Խորապես ցավակցում եմ երկրպագուներին և հավաքականի խաղացողներին: Սակայն եկե՛ք գլուխներիս մոխիր չցանենք: Վե՛ր կաց, Բրազիլիա՛, փոշին թա՛փ տուր և վերադարձի՛ր», – գրել է Ռուսեֆը «Թվիթերի» իր էջում:

Բրազիլիան երրորդ տեղի համար խաղալու է այն հավաքականի հետ, որը երկրորդ կիսաեզրափակչում տանուլ կտա Արգենտինա-Նիդեռլանդներ հանդիպմանը:




Լրահոս