Դոլարն էժանանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` մարտի 14-ին դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն դոլարն առաջարկվել է ավելի էժան, քան երեկվա միջին գինն էր: Այսպես` երեկ դոլարի միջին փոխարժեքը 390 դրամ էր, իսկ այսօր առաջարկի առավելագույն գինը եղել է 389.95 դրամ: Սակայն նույնիսկ էժանացած դոլարը չի գնվել, քանի որ պահանջարկը չի բարձրացել 389 դրամից: Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն առավոտյան կողմ դոլարը էաժանացել էր մոտ կես դրամով` վաճառքն իրականացվում էր 390.5 դրամով: Կեսօրից հետո իջեցվել է նաեւ առքի փոխարժեքը` մինչեւ 388 դրամ:




Լրահոս