![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/jur1.jpg)
Հուլիսի 9-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը`170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։